Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը ողջունելի ու սպասված է

Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը 
ողջունելի ու սպասված է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը «Սահմանամերձ գյուղերում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը ողջունելի և սպասված է համարում: Ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորը վստահություն հայտնեց, որ խորհրդարանը քննարկում է երկրի համար ամենակարևոր օրենքներիցի մեկի նախագիծը: «Ուշադրության կենտրոնում պահելով համայնքային խնդիրները՝ մեր իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում հատկապես այն համայնքները, որոնք գտնվում են վտանգավոր գոտում: Դրա վառ վկայությունն է, որ և հանրապետության նախագահը, և վարչապետը, ևկառավարության անդամները, ևազգային ժողովի պատգամավորները պարբերաբար լինում են այդ վայրերում, և ես կարող եմ համոզված ասել, որ երկրի իշխանությունները քաջատեղյակ են բոլոր խնդիրներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ պատգամավորը չհամաձայնեց որոշ պատգամավորների դիտարկումների հետ, թե մինչ այս սահմանամերձ համայնքներին աջակցելու համար ոչինչ չի արվել՝ հիշեցնելով մի շարք ծրագրեր, որոնք իրականացվել են սահմանամերձ համայնքներին աջակցության համար: «Իհարկե, այսքանը բավարար չէ, և մենք պետք է մեծացնենք աջակցությունն այն համայնքներին, որոնք գտնվում են ադրբեջանական գնդակոծության տակ: Շատ լավ է, որ մենք այս նախածգով նրանց արտոնություն ենք տալիս: այն, որ այդ մարդիկ ապրում են այդ համայնքներում, արդեն իսկ արտոնություն է մեզ համար, և մենք պետք է մեր քայլերով մեր երախտիքը հայտնենք այդ մարդկանց»,- ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորը նկատեց, որ բացի հարկային արտոնություններ տալուց, իրենք պետք է կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել այդ արտոնություններից: «Մենք պետք է հնարավորինս պարզեցնենք փաստաթղթավորումը, որպեսզի մարդիկ լիարժեք կարողանան օգտվել իրենց տրված արտոնություններից»,- նշեց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]