Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական բանակը կարևոր դիրքեր է գրավել Թադմուրի շրջանում

Սիրիական բանակը կարևոր դիրքեր է գրավել Թադմուրի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը կարևոր դիրքեր է ազատագրել Թադմուրի շրջանում՝ իր վերահսկողության տակ վերցնելով բնական գազի և նավթի հորերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում հրասանդներ են ընկել՝ պատճառելով նյութական վնասներ: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ հրասանդներն ընկել են թաղամասում գտնվող ռեստորանի մերձակայքում: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Ռազմական աղբյուրները տեղեկացրել են, որ տասնյակ զինյալներ են սպանվել Դամասկոսի Ջոբար թաղամասում: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Քաֆր Բատնա գյուղաքաղաքում, նաև Հալեպի գյուղերում և Համայում:

Սիրիական բանակի և զինյալների միջև թեժ մարտեր են ընթանում Համայի շրջանի Մուրք գյուղում:

«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերի 4 տասնյակ անդամ են զոհվել, երբ փորձել են հարձակվել Մուրք գյուղի վրա: Բացի այդ, ոչնչացվել են կառավարական ուժերին պատկանող տանկեր և այլ զենքեր:

Վիճակագրական տեղեկությունների համաձայն, 72 ժամվա ընթացքում սիրիական օդային ուժերը ավելի քան 127 օդային հարվածներ են հասցրել Մուրք գյուղին:

ՄԱԿ-ի տվյալներով, 3,5 տարվա բախումների ընթացքում Սիրիայում մոտ 200 հազար մարդ է զոհվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]