Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչապետը նորմալ է համարում պատգամավորների կողմից հաշվետվություն ներկայացնելու առաջարկը

Վարչապետը նորմալ է համարում պատգամավորների կողմից հաշվետվություն 
ներկայացնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը նորմալ է համարում պատգամավորների գործունեության վերաբերյալ ամիսը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնելու առաջարկը, սակայն գտնում է, որ այդ հարցը պետք է որոշի խորհրդարանը: ՀՀ կառավարությունը դեմ արտահայտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում լրացում կատարելու մա­սին» Հայաստանի Հան­րապետության օրենքի նա­խա­գծին, որով առաջարկվում է, որ պատգամավորներն ամեն ամիս հանդես գան հաշվետվությամբ:  

«Իմ կարծիքով, այս հարցը պետք է տեղափոխենք խորհրդարան, որպեսզի  իրենք քննարկեն և միգուցե ողջամիտ նոր ձևակերպումներով փորձեն այս հարցին տալ լուծում: Մենք կոմիտեի նիստերում քննարկեցինք հարցը տիկին Փոստանջյանի հետ՝  կարծես մտադիր էր, որ նախագծում ձևակերպումները մի փոքր ավելի հարմարեցվեն: Ոճը, ձևը նորմալ է, թող պատգամավորները հաշվետվություններ ներկայացնեն: Այսինքն` ես առաջարկում եմ, որ խորհրդարանը որոշի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին՝ արձանագրել նախագծում խնդիրները և ներկայացնել Ազգային ժողով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]