Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ և չինացի պատգամավորները քննարկել են քաղաքական գործընթացներում կանանց մասնակցության վերաբերյալ հարցեր

Հայ և չինացի պատգամավորները քննարկել են քաղաքական գործընթացներում կանանց 
մասնակցության վերաբերյալ հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Էլինար Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը եւ Կարինե Աճեմյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Կանանց համաչինական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի անդամ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան եւկարեւորել միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու ամրապնդումը, երկկողմ շփումները:

Նա նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմակողմ համագործակցության խորացմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանում իր գլխավորությամբ արդյունավետ գործում է Հայաստան-Չինաստան բարեկամական խումբը: Տիկին Նաղդալյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների, մասնավորապես խորհրդարանական կանանց առավել սերտ համագործակցությունը տարբեր ոլորտներում, փոխայցերը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կընձեռի գտնելու համագործակցության նոր ուղիներ ու ձեւաչափեր:

Հայաստանում կանանց դերի ու նշանակության, քաղաքական գործընթացներում նրանց մասնակցության եւ խորհրդարանում ներկայացվածության համատեքստում տիկին Նաղդալյանն անդրադարձել է գենդերային հավասարությանն առնչվող օրենսդրությանը, կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների գործունեությանը: 

Հայաստանի խորհրդարանը ներկայացնող կին պատգամավորներն իրենց խոսքում եւս կարեւորել են երկու երկրների կին խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը, ինչպես նաեւ ներկայացրել են հայ կնոջ դերակատարությունը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներում:

Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահի տեղակալ եւ քարտուղարության անդամ Յուի Խունցյուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ համոզմունք հայտնել, որ նման հանդիպումներն առավել նպաստում են համագործակցության խորացմանը: Նա համառոտ ներկայացրել է նաեւ Չինաստանի քաղաքական եւ լոկալ իշխանություններում կանանց ներգրավվածության տվյալները, ըստ որոնց միայն գյուղական համայնքներում կանանց թիվը կազմում է մոտ 93 տոկոս, իսկ խորհրդարանում՝ 23 տոկոս: Տիկին Խոնցյուի համոզմամբ՝ սա արդեն մեծ ուժ է եւ վկայում է, որ կանանց դերն ու գնահատականը աշխարհում աստիճանաբար աճում է: 

Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների հասարակական եւ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող կանանց համագործակցությանը, համատեղ արդյունավետ աշխատանքի ուղղություններին վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]