Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի» եզրափակիչ փուլը

Մեկնարկել է «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային 
մրցույթի» 
եզրափակիչ փուլը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի» նպատակն է երկու թվացյալ հակադիր կողմեր հանդիսացող բիզնեսի և բնապահպանության ոլորտների համահունչ դարձնելը: Այս մասին հոկտեմբերի  23-ին Հայաստանում «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների առաջին ազգային մրցույթի» եզրափակիչ փուլի մեկնարկի ժամանակ լրագրողներին հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը:

«Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիրը կարևորվում է այնքանով, որ մեր իրականության մեջ առաջ է բերում “քլինտեք” (cleantech) գաղափարը, դրվում են կանաչ էկոնոմիկայի հիմքերը և ցույց է տրվում, որ նորարական հիմքերի վրա զարգացող բիզնեսները կարող են առաջատար լինել բնապահպանական շատ խնդիրների լուծման ընթացքում: Մասնավորապես՝ այլընտրանքային էներգետիկան, էներգախնայողական տեխնոլոգիաները, թափոնից էներգիայի ստացումը և ջրախնայողական համակարգերը», - ասաց ԱնահիտՍիմոնյանը:

Այսօր մեկնարկած եզրափակիչ փուլին ներկայացված բիզնես գաղափարներից կընտրվեն 4-ը: Հաղթողներից մեկը կճանաչվի որպես ազգային հաղթող, ով նոյեմբերին կմասնակցի ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին և հնարավորություն կունենա ներկայացնել իր նախագիծը վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին, մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին: Եզրափակիչ փուլի ավարտին ընտրված 4 հաղթողներից յուրաքանչյուրին կշնորհվի 10 հազար ԱՄՆ դոլար` իրենց տեխնոլոգիաների նախատիպերը մշակելու համար:  Ինչպես նշեց Անահիտ Սիմոնյանը՝ հաղթող նախագծերը պետք է լինեն կենսունակ, կիրառական, կարողանան գտնել շուկա և հասանելի լինեն ոչ միայն արդյունաբերության մեջ, այլ նաև տներին, տնտեսություններին:

«Ծրագրին ներկայացված 64 բիզնես գաղափարներից մենք ընտրել էինք 24-ը, որոնց հեղինակները անցած 6 ամսում մասնակցեցին դասընթացների: Դա թույլ տվեց ավելի կատարելագործել բիզնես նախագծերը, և այսօր մեկնարկած եղրափալիչ փուլում կընտրվեն հաղթողները», - ասաց ՄԱԱԶԿ-ի էներգետիկայի և կլիմայի փոփոխության վաչության ծրագրերի ղեկավար Մարկ Դրայեկը:

Հայաստանում ծարագրի գլխամասը գտնվում է Գյումրիի Տեխնոպարկում, որտեղ հիմնադրվել է մաքուր տեխնոլոգիաների սկսնակների ակսելերատոր՝ նորարարական և պրեֆեսիոնալ սկսնակ բիզնեսների զարգացմանը աջակցելու համար: ՀՀ կառավարության կողմից ծրագրի ազգային գործընկերներն են Էկոնոմիկայի և Բնապահպանության նախարարությունները:

«Հայաստանում Գլոբալ էկոլոգիական ազգային հիմնադրամի տնօրենը հանդիսանում է բնապահպանության նախարար պարոն Գրիգորյանը, և նախարարության կարևորագույն ուղղություններից մեկն է աջակցությունը նոր տեխնոլոգիաներին, ինչը հնարավորություն է տալիս աջակցություն և արտոնություններ տրամադրել տվյալ ոլորտի զարգացմանը», - ասաց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

Նա հավելեց, որ մաքուր տեխնոլոգիաների զարգացման խրախուսման դրսևորումներից մեկը ներկրվող տեխնոլոգիաների ոլորտում որոշակի արտոնությունների տրամադրումն է, ընթացիկ գործունեության հատվածով դոնորային կազմակերպությունների կողմից իրականացվող աջակցության համակարգման ներդաշնակությունը: Սակայն դեռ չի հաջողվել նման կազմակերպություններին հարկային արտոնությունների տրամադրումը: փոխնախարարը հույս հայտնեց, որ առաջիկայում կառաջանա նման հնարավորություն:

Հայաստանը Արևելյան երկրներից առաջինն էր, ով 2013 թ. միացավ ՄԱԿ-ի ՄԱԱԶԿ կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրին, որը նաև իրականացվում է Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Պակիստանում, Թուրքիայում, Մալայզիայում և Թաիլանդում: Ծրագրի տևողությունը 3 տարի է, և այն նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]