1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալվինա Գյուլումյանն ԱԺ-ում տված երդմամբ ստանձնեց ՍԴ անդամի պաշտոնը

Ալվինա Գյուլումյանն ԱԺ-ում տված երդմամբ ստանձնեց ՍԴ անդամի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալվինա Գյուլումյանը հոկտեմբերի 23-ին ստանձնում է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովում տված երդմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը՝ ամբիոնի մոտ հրավիրելով ՍԴ նորանշանակ անդամին:

Ալվինա Գյուլումյանը Ազգային ժողովի ԱԺ կենտրոնական ամբիոնից տվեց ժողովրդի առջև իր երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի անդամի կոչմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]