1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզը ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում արժանացավ երկրորդ մրցանակի

Գեղարքունիքի մարզը ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության  եզրափակիչ  փուլում 
արժանացավ երկրորդ մրցանակի

ԳԱՎԱՌ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում անցկացվեց 2013-2014 թվականների ուսումնական տարվա ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության  եզրափակիչ  փուլը,  որին մասնակցեցին ՀՀ եւ  ԼՂՀ 4-րդ, 5-րդ եւ 6–րդ դասարանների՝ մարզային փուլում հաղթած դպրոցականները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ  Չարվադարյանը, մրցումներն անցկացվեցին վեց մարզաձեւերից՝ հեռացատկ, թենիսի գնդակի նետում, ձգումներ, վազք՝ 60 մետր, վազք՝ 500 մետր եւ փոխանցումավազք:

Գեղարքունիքի մարզի հավաքական թիմում ընդգրկված էին Մարտունու N1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի, Գավառի N5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի  եւ Գավառի N2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի թիմերը: Մարտունու N1 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի թիմը ներկայացնում էին Հովիկ Հակոբյանը, Արայիկ Թաթոյանը, Անի Սահակյանը եւ Իրինա Ավետիսյանը: Գավառի N5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի թիում հանդես եկան Հասմիկ Կարապետյանը, Անահիտ Ավետիսյանը, Մուշեղ Խաչատրյանը եւ Վոլոդյա Օհանյանը: Գավառի N2 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի թիմի կազմը հետեւյալն էր` Արուսյակ Մկրտչյան, Լիաննա Հայրապետյան, Արման Աղոյան եւ Աշոտ Մկրտչյան: Գեղարքունիքի մարզի թիմը երկօրյա համառ պայքարից հետո գրավեց 2-րդ պատվավոր տեղը` արժանանալով ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գավաթին. թիմին հանձնվեց նաեւ հուշանվերներ: Մարտունու N1 հիմնական դպրոցի թիմը 4-րդ դասարանցիների մրցույթում գրավեց 2-րդ տեղը, իսկ Գավառի N5 հիմնական դպրոցի թիմը 5-րդ դասարանցիների մրցույթում` երրորդ տեղը: 2001թվական առաջին անգամ անցկացված մրցումներում  ԱԺ գավաթը նվաճել է Գեղարքունիքի մարզը, իսկ հաջորդ տարիներին մարզի հավաքական թիմը գրավել է տարբեր մրցանակային տեղեր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]