Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրք ուխտավորը վարակվել է Էբոլայով

Թուրք ուխտավորը վարակվել է Էբոլայով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էբոլա տենդի կասկածով Ստամբուլում հոսպիտալացվել է հաջից (ուխտագնացությունից) վերադարձած Թուրքիայի քաղաքացի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Այսպիսով, Թուրքիայում Էբոլա տենդի կասկածով հոսպիտալացվածների թիվը հասել է 6 մարդու: Նրանցից հինգը վերադարձել են հաջից, վեցերորդը թուրք ուսանող է, որն ուսանում է Սոմալիում:

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի 36 նահանգներում 45 հատուկ հիվանդանոցներ են առանձնացվել երկրում Էբոլա տենդով հիվանդների ի հայտ գալու դեպքերի համար:

Էբոլայի տենդը սրընթացորեն տարածվում է Արեւմտյան Աֆրիկայում` Լիբերիայում, Սյերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյում եւ Սենեգալում: Վարակման դեպքեր են գրանցվել արդեն ԱՄՆ-ում, Իսպանիայում, Նորվեգիայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում: Վերջին տվյալներով` Էբոլայի տենդով հիվանդացել են 8914 մարդ, որոնցից 4447-ը մահացել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]