1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հալեպը նոր մարզպետ ունի

Հալեպը նոր մարզպետ ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հրամանով Մուհամմադ Մարուան Ալաբան նշանակվել է Հալեպի մարզպետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա ծնվել է 1942 թ. Հալեպում: Ավարտել է Հալեպի համալսարանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր է: Մուհամմադ Մարուան Ալաբան «Բաաս» կուսակցության անդամ է: 2011-ից Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է:

Սիրիայի նախագահի հրամանով Իդլիբի մարզպետ է նշանակվել Խեյր ադ Դին աս Սայիդը: Բացի այդ, Լաթաքիայի մարզպետ է նշանակվել Իբրահիմ Խադր աս Սալիմը, Կունեյտրայի մարզպետ՝ Ահմադ աշ Շեյխ Աբդ ալ Կադիրը, Տարտուսի մարզպետ` Սաֆուան Աբու Սաադան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]