Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հնդկաստանի վարչապետն այցելել Է աշխարհի ամենաբարձր «թեժ կետ»

Հնդկաստանի վարչապետն այցելել Է աշխարհի ամենաբարձր «թեժ կետ»

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այցելել Է Քաշմիրի հնդկական մասի Սիաչեն բարձրլեռնային սառցադաշտում տեղաբաշխված զինվորական ճամբար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Մինչ այդ Հնդկաստանի կառավարության ղեկավարը միայն մեկ անգամ Է այցելել Սիաչեն, որը գտնվում Է ծովի մակարդակից ավելի քան 6 հազար մետր բարձրության վրա:

Այդ շրջանն ավանում են աշխարհում ամենաբարձր մարտադաշտը: 1984-ից մինչեւ 1999 թվականը Հնդկաստանը եւ Պակիստանը ակտիվ մարտական գործողություններ են մղել սառցադաշտի տարածքի նկատմամբ իրենց գերիշխանությունը հաստատելու համար:

Այդ ընթացքում կողմերի կորուստները, ըստ պաշտոնական տվյալների, կազմել են շուրջ 2 հազար սպանված:

Սիաչենի պատկանելության շուրջ երկու երկրների միջեւ վեճը այսօր Էլ շարունակվում Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]