Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանցի ջիհադական հրամանատարը ջոկատի հետ սպանվել է Քոբանիում

Ադրբեջանցի ջիհադական հրամանատարը
   ջոկատի հետ սպանվել է Քոբանիում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիան «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելու համար ԱՄՆ-ի գլխավրությամբ ստեղծված միջազգային կոալիցիայի ավիացիայի ռմբահարումների արդյունքում սպանվել է իսլամիստ գրոհայինների հրամանատրներից մեկը` ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Բադալովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Ադրբեջանական ANS PRESS հեռուստաալիքը միաժամանակ հայտնում է, որ Բադալովի հետ սպանվել են ԻԼԻՊ-ի եւս 25 մարտիկներ: Ծնունդով Ադրբեջանի Թար-թառի շրջանից 50-ամյա Ռ. Բադալովը ջիհադականների մեջ հայտնի է «Խալիդ Ազերիե մականունով:

2000-2001 թվականներին Ռ. Բադալովը եղել է զինյալների խմբի առաջնորդ, որն ստեղծվել էր Չեչնիայում ռուսաստանյան զորքերի դեմ Պանկիսի կիրճում մարտական գործողություններում մասնակցելու համար: 2002 թվականին նա ստեղծել էր «Ղարաբաղյան պարտիզաններե խմբավորում, սակայն ձերբակալվել էր եւ 10 տարվա ազատազրկման ենթարկվել:

2013 թվականին ազատվել էր բանտից, Ադրբեջանում բնակվել մեկ ամիս, հետո Սիրիայում ստեղծել էր «Թաբուքե կոչված խումբ, որի մեջ ներառել էր Սիրիայում կռվող ադրբեջանցիների: Նշվում է, որ մարտական փորձ ունեցող Ռ. Բադալովը արագորեն կարողացել է հրամանատարական պաշտոններ զբաղեցնել ԻԼԻՊ-ի կազմում եւ նշանակվել Կովկասի «էմիրիե պաշտոնում:

Թուրքական հետախուզությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրաքում Մոսուլ քաղաքում թուրքական հյուպատոսության աշխատակիցների` ԻԼԻՊ-ի կողմից պատանդ առնելու հատուկ գործողությունները ղեկավարել է Ադրբեջանի քաղաքացի: Չի բացառվում, որ այդ ադրբեջանցին եղել է հենց Ռովշան Բադալովը:

Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցել է 150-ը: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների` Թուրքիայի վրայով Սիրիա անցնելու փաստը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ` հանուն հավատի) անել Սիրիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]