Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նոր սերնդի տեսախցիկները կհսկեն Կովկասի կենսաբազմազանության ապաստարանը

Նոր սերնդի տեսախցիկները կհսկեն Կովկասի կենսաբազմազանության ապաստարանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում՝ Կովկասի կենսաբազմազանության ապաստարանում, մշտադիտարկման նոր սերնդի IP և GPS տեսախցիկներ են տեղակայվել։ Կովկասի կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքում դրանց տեղակայման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին: Կովկասի կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը ներկայացրեց նոր սերնդի տեսախցիկների առավելությունը։ «IP տեսախցիկները շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում անտառապահների կայանում միացրած համակարգիչներին, իսկ GPS տեսախցիկները առավելությունը կայանում է նրանում, որ նրանք սկսում են աշխատել շարժումը արձանագրելուն պես 5 վայրկյանի ընթացքում և այդ տեսախցիկի տրամադրած տեղեկատվությունն ու նկարներն անմիջապես փոխանցվում են SMS-հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային փոստի հասցեին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը և հավելեց, որ ստեղծված համակարգը նաև որսագողության դեմ պայքարի արդյունավետ միջոց է Կովկասի կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքում։

Սարքերը տրամադրած ընկերության` Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ, անշուշտ, նոր սերնդի GPS տեսախցիկների տեղադրած տեսանելի արդյունքները կերևան ապագայում։ «Մենք պետք է տեսնենք, թե ինչ կտեսագրեն այս տեսախցիկները հետագայում և կարծում եմ, որ չպետք է բավարարվենք ձեռք բերածով ու նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուն պես՝ պետք է փորձենք ներդնել դրանք»,- ասաց նա և հավելեց, որ GPS տեսախցիկները կօգնեն այցելու-գիտնականներին «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ին հարակից տարածքում հետազոտություններ կատարելուն։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը շնորհակալություն հայտնեց Վիվասել-ՄՏՍ ընկերությանն աջակցության համար և ծանոթացրեց ներկաներին Կովկասի կենսաբազմազանության ապաստարան ծրագրի շրջանակում ձեռք բերված անօդաչու տեսահսկման համակարգին։ «Տեսահսկման գերժամանակակից համակարգերը մեզ հնարավորություն են ընձեռում մշտադիտարկում իրականացնել հեռավոր և դժվարամատչելի վայրերում՝ կենդանական աշխարհի մասին ապահովելով անհրաժեշտ տեղեկատվություն»,- ասաց նա և հավելեց, որ առաջին անգամ Հայաստանում տեսահսկման համակարգերի միջոցով կենդանիների վերաբերյալ տեղեկությունների ստացումը հնարավոր դարձավ Վիվասել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ։

 2014թ. հուլիսի վերջին ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Խոսրովի անտառ պետական արգելոց»-ին հարակից առաջին մասնավոր կառավարվող «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան» կոչվող պահպանվող տարածքում  հիմնական կայան էր տեղադրել: Հիմնական կայանը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրություն ունեցող լեռան վրա: Արտաքին էլեկտրասնուցման համար տեղադրվել էր տրանսֆորմատորային ենթակայան ու փայտե սյուների վրայով անցկացվել է 1,5 կմ երկարությամբ բարձր լարման հոսանքագիծ, որը լեռան գագաթին գտնվող հիմնական կայանը միացնում է ստորոտից որոշակի հեռավորության վրա գտնվող էլեկտրական հոսանքի հիմնական աղբյուրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]