Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բորուսիա»-ն Թուրքիայում ջախջախեց «Գալաթասարայ»-ին. ՉԼ

«Բորուսիա»-ն Թուրքիայում ջախջախեց «Գալաթասարայ»-ին. ՉԼ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում հաղթեց թուրքական «Գալաթասարայ»-ին: «Գալաթասարայ»-«Բորուսիա» 0-4:

Դորտմունդցիներից երկար ժամանակ չպահանջվեց հաշվի մեջ առաջ անցնելու համար: Մխիթարյան-Ռոյս-Օբամեյանգ եռաքայլ խաղարկումը եզրափակվեց գոլով: Դորտմունդցիները շարունակեցին տիրել խաղային իրավիճակին և հադիպման 18-րդ րոպեին խփեցին նաև երկրորդ գնդակը: Կրկին Մխիթարյան-Պիսշչեկ-Օբամեյանգ կոմբինացիան եզրափակվեց դարպասի գրավմամբ: Վնասվածքից նոր ապաքինված Մարկո Ռոյսը հաշիվը եռապատկեց հանդիպման 41-րդ րոպեին:

Երկրորդ կեսում «Բորուսիա»-ի առավելությունը նորից ակնհայտ էր, «մեղուները» կարող էին մի քանի անգամ ևս ստիպել մրցակցին գնդակը հանել սեփական դարպասից: Խաղակեսի վերջնամասում փոխարիման դուրս եկած Ռամոսը հաշիվը դարձրեց 0-4: 

Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մեծ աշխատանք կատարեց խաղադաշտում: 

 Հաջորդ հանդիպումը ՉԼ շրջանակում Յուրգեն Կլոպի սաները կանցկացնեն նոյեմբերի 4-ին Դորտմունդում` հյուրընկալելով «Գալաթասարայ»-ին: Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն բացարձակ արդյունքով գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]