Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մայք Թայսոնը կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ

Մայք Թայսոնը կդառնա Ռուսաստանի գրողների միության անդամ

ՄՈՍԿՎԱ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահառչակ ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Մայթ Թայսոնի կյանքում հոկտեմբերի 27-ը կարեւորագույն օր է: Այդ օրվանից, ամենայն հավանականությամբ, կսկսվի Թայսոնի գրողի կարիերան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նույնը օրը կկայանա բռնցքամարտիկի  «Թայսոն. անողոք իրականություն» գրքի շնորհանդեսն ու ռինգի արքան կանդամակցի Ռուսաստանի գրողների միությանը:

Թայսոնն արդեն երկու անգամ արժանացել է Գինեսի ռեկորդի գրքում ընդգրկվելու հավաստագրի` ամենաշատ նոկաուտների եւ գերծանր քաշային կարգում ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնը հռչակվելու համար:

Նա մի քանի անգամ հռչակվել է տարվա բռնցքամարտիկ: Մարզիկի փայլուն կարիերային զուգահեռ` Թայսոննի կյանքի մութ էջերն էլ շատ են: Երեք տարի նա անցկացրել է բանտում` բռնաբարության հոդվածով: 1997թ. մենամարտի ժամանակ նա կծել է բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդի ականջը: 2005թ. Թայսոնն ավարտել է բռնցքամարտիկի կարիերան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]