Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կազմվել է 2015-ի զբոսաշրջային լավագույն քաղաքների տասնյակը

Կազմվել է 2015-ի զբոսաշրջային լավագույն քաղաքների տասնյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք տարի ճամփորդել ցանկացողների համար ամերիկյան Lonely Planet ընկերության մասնագետները ուսումնասիրել են աշխարհի լավագույն քաղաքները, մարդկանց, բնավորություններն ու կայանալիք միջոցառումներն, և կազմել 10 լավագույն քաղաքների ցանկը, ուր կարելի է այցելել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցանկը կազմել են ոչ միայն տուրիզմի ոլորտի մասնագետները, այլեւ լրագրողները, զբոսաշրջիկներն ու ոլորտի վերլուծաբանները:

Ցուցակի առաջատարը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնն է: Մասնագետներն այն համարում են ամենից շատ թանգարան ունեցող քաղաքն աշխարհում, որտեղ դրական են տրամադրված սեռական փոքրամասնություններին, եւ  քաղաքի յուրաքանչյուր անկյունում կարելի է գտնել ռեստորան կամ սրճարան` յուրահատուկ եւ համեղ ճաշացանկով:

Նրանք, ովքեր սիրում են նուրաձեւություն եւ նրբաճաշակություն, պետք է այցելեն Միլան: 2015թ. Տորոնտոյում կկայանա Pan American Games-ը, հետեւաբար, այն կարող է հանդիսանալ լավագույն վայր հանգստի համար:

2015թ. զբոսաշրջության համար ընտրված քաղաքների տասնյակը հետեւյալ տեսքն ունի` Վաշինգտոն, Էլ Չալտեն, Միլան, Ցերմատ, Վալետա, Պլովդիվ, Սոլսբերի, Վիեննա, Չենայ, Տորոնտո:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am