Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեղրիում կառուցվում է առողջապահական համալիր

Մեղրիում կառուցվում է առողջապահական համալիր

ՄԵՂՐԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված է` դեռեւս 2013թ. հունիսին սկսված Մեղրիի առողջապահական համալիրի շինարարությունն ավարտին հասցնել եկող տարվա հունիսին: Սակայն, շինաշխատանքներն իրականացնող «Պարեքս» ՍՊԸ-ն, թերանալով ստանձնած պարտականություններում, շինարարության ավարտը հետաձգել է մեկ տարով:

Համալիրի շինաշխատանքների ժամանակ ծագած խնդիրներին  տեղում ծանոթանալու, եւ դրանց լուծումներ տալու նպատակով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի հետ հոկտեմբերի 22-ին եղել է Մեղրիում: Մինչ այդ, աշխատանքային հանդիպման ժամանակ համատեղ քննարկել են համալիրի կառուցման ընթացքին առնչվող հարցեր: Շինարարական աշխատանքները վստահվել են «Մեղրիի ՃՇՇՁ» ՓԲԸ-ին, որը համաձայնել է ոչ միայն նշված ժամկետում ավարտին հասցնել շինարարությունը, այլեւ այն իրականացնել պահանջվող որակական չափանիշներին համապատասխան:

Գոհար Իսախանյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]