Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի առաջին դեմքերն` ստամբուլահայ գեղանկարչի կտավներում

Թուրքիայի առաջին դեմքերն` ստամբուլահայ
գեղանկարչի կտավներում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլահայ գեղանկարիչ եւ քանդակագործ Էրոլ Սարաֆյանը պատրաստվում է հոկտեմբերի 25-29-ին Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում բացել Թուրքիայի առաջին դեմքերի դիմապատկերների ցուցահանդեսը, որոնց նա սկսել է նկարել 1997 թվականից: Դա կլինի նկարչի 9-րդ ցուցահանդեսը, որ նա պարբերաբար բացել է հայկական եկեղեցում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:

Ցուցադրվելու է 40 կտավ, որոնց մեջ են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի, 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի, Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշի դիմանկարները:

Նշելով, որ առաջինը կտավին է հանձնել Քադիր Թոփբաշի դիմանկարը, Էրոլ Սարաֆյանն ասել է, որ Թուրքիայի առաջին դեմքերը գոհունակություն են հայտնել իրենց դիմապատկերները տեսնելու ժամանակ:

Ցուցահանդեսի բացմանը հրավիրված է նաեւ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]