1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանը մասնակցել է «Կրկես՝ առանց սահմանների» գիտաժողովին

Հայաստանը մասնակցել է «Կրկես՝ առանց սահմանների» գիտաժողովին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների կրկեսային կոլեկտիվները մտադիր են միավորել իրենց հյուրախաղային համակարգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայությունից, հյուրախաղերի միասնական պլանավորումը թույլ կտա ակտիվացնել կրկեսային գործիչների համագործակցությունը, ինչպես նաև մի շարք առումներով կրճատել ծախսերը, թարմացնել և մշակել կրկեսային նոր ծրագրեր:

Միասնական հյուրախաղային համակարգ ձևավորելու վերաբերյալ առաջարկությունը, որն արել է Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, քննարկվել և հավանության է արժանացել Մոսկվայում տեղի ունեցած «Կրկես՝ առանց սահմանների» խորագրով միջազգային գիտաժողովում, որին մասնակցում էին կրկեսային արվեստի աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ: Հետխորհրդային երկրների կրկեսային գործիչները հեռանկարում մտադիր են ուսումնասիրել և քննարկել մանրամասները, որոնց միջոցով ձևավորվելու է միասնական հյուրախաղային համակարգը: Հաջողության հասնելու դեպքում, հնարավոր է, որ այդ համակարգում ներգրավվեն Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի կրկեսների ներկայացուցիչները:

Կրկեսի անբաժանելի մասն են փառատոնները, որոնց մասնակցելու համար արտիստները մտածում են նոր հնարքներ, ծրագրեր, աշխատում են և հասնում վարպետության բարձրագույն աստիճանի: Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը առաջարկել է Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպել միջազգային կրկեսային փառատոն: Այս մտահղացմանն արդեն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Գագլոևը: Փառատոնի անցկացման համար Միջազգային կրկեսային գործիչների ասոցիացիային հարցում է ուղարկվելու: Առաջին փառատոնը կարող է տեղի ունենալ 2016 թվականին: Մինչ այդ արդեն շահագործման հանձնված կլինի Երևանի կրկեսի նոր շենքը, որի տեխնիկական հագեցվածությունը միջազգային մակարդակի նման փառատոն անցկացնելու հնարավորություն կընձեռի:

«Կրկես՝ առանց սահմանների» գիտաժողովը կազմակերպվել էր անցյալ շաբաթ Մոսկվայում նշվող ռուսական և խորհրդային կրկեսի 95-ամյակին նվիրված  հոբելյանական միջոցառումների շրջանակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]