Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը Հայաստանում իշխանափոխության հիմքեր չի տեսնում

ՀՀ վարչապետը Հայաստանում իշխանափոխության հիմքեր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում իշխանափոխության որևէ հիմք չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանափոխությունը միայն ասելով չի լինում. դրա համար հիմքեր են պետք: «Ես այս պահին իշխանափոխության հիմքեր չեմ տեսնում: Ի՞նչ պահանջներ ունի ընդդիմությունը: Պետք է հիշեցնեմ, որ ընդդիմության ներկայացրած 12 կետերին էլ մենք գրավոր պատասխանել ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունն այսօր ակտիվորեն աշխատում է, և պետք է էլ ավելի ակտիվ և արդյունավետ աշխատի։

Նա ընդգծեց, որ  որևէ ճգնաժամ չի տեսնում, հակառակը՝  տեսնում է ավելի ընդգրկուն համագործակցություն քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի և խորհրդարանական խմբակցությունների հետ։ «Ես նրանց այսօր էլ եմ կոչ արել, որ միասին աշխատենք։ Եթե իրենց նպատակն է մեր ժողովրդի, մեր երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին լուծում տալը, ապա ես դա տեսնում եմ միայն միասնական ձևով»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]