Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառն Ադրբեջանն է. ՀՀ ԱԳ նախարար

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի 
բացակայության պատճառն Ադրբեջանն է. ՀՀ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպխատասխանից հետո, լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նապխագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նշել է. 

«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից վերջին երեք ամսվա ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործըթնացում առաջընթաց ապահովելու նպատակով։

Իսկ թե ինչու բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ` պարզ է բոլորի համար:  Պատճառը ոչ Ղարաբաղն է, ոչ Հայաստանը և ոչ էլ եռանախագահները: Պատճառը Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով:
Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանականկողմին՝ ցույց կտա ժամանակը»։
Հայաստանը մշտապես դրական է  արտահայտվել եռանախագհ երկրների կողմից հանդիպումների, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով հանդիպումների, կազմակերպման վերաբերյալ և, ինչպես միշտ, մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը։”


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]