Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը

Քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ արդեն մեկնարկած հանրային լսումների շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկեց նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ներկայացրեց սուբյեկտիվ գործոնների ազդեցությունն այդ ծախսերի վրա:

Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, տրվեցին պարզաբանումներ: Արդյունքում բարձրաձայնվեցին հետևյալ կարծիքները, մասնավորապես` հաշվարկել մինչև 300 հազար դրամ վերին շեմ, քանի որ այդ դեպքում ցածր աշխատավարձ ստացողները չեն տուժի, եղավ նաև առաջարկ չաշխատող կանանց նույնպես տրամադրել 18 հազար երեխայի խնամքի նպաստ:

Հանդիպման երկրորդ փուլին հասարակական կազմակերպությունների հետ քննարկմանը միացավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով շատ կարևորեց օրենքի նախագծային փուլում հանրային լսումները:

«Ցանկացած առաջարկություն բխում է բոլորիս նպատակներից ու շահերից, և դրանք պարտադիր պետք է քննարկվեն: Կառավարությունը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկումների: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ, և հանրային լսումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, գործատուներին, շահագրգիռ բոլոր կողմերին»,- շեշտեց նախարարը:

Առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն նաև գործատուների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]