Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը հատում է եզրագիծը

Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը հատում է եզրագիծը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, եզրափակիչ համերգին կմասնակցեն դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա) և ճանաչված կիթառահար Ֆաբիո Զանոնը (Բրազիլիա): Նախասրահում կներկայացվի լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի «Ֆիլհարմոնիկյան կադրեր» խորագրով ցուցահանդեսը:

Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրը ներառել է 9 համերգ: Նվագախմբի հետ հանդես են եկել Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (դաշնամուր, Ֆրանսիա), Բորիս Բրովցինը, (ջութակ, Մեծ Բրիտանիա), Դիմուտ Պոպենը (ալտ, Գերմանիա), Էշլի Վոսը (դաշնամուր, Մեծ Բրիտանիա),  Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակ, Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Մելնիկովը (դաշնամուր, Գերմանիա/Ռուսաստան), Սերգեյ Կրիլովը (ջութակ, Ռուսաստան), Ֆաբիո Զանոնը, (կիթառ, Բրազիլիա), Սիմոն Տրպչեսկին (դաշնամուր, Մակեդոնիա), Կիրիլ Գերշտեյնը (դաշնամուր, ԱՄՆ/Ռուսաստան) և ուրիշներ: Կամերային համերգների շրջանակներում հանդես են եկել նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Յանա Դարյանը (ալտ) և Կարեն Խաչատրյանը (կոնտրաբաս): Այս տարի հայ երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասեր են անցկացրել Էշլի Վոսը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Վահրամ Սարաջյանը, Դիմուտ Պոպենը և Սիմոն Տրպչեսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]