Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայ-լեհական արշավախումբը կշարունակի պեղումները Մեծամոր քաղաքատեղիում

Հայ-լեհական արշավախումբը կշարունակի պեղումները Մեծամոր քաղաքատեղիում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-լեհական արշավախումբ արդեն երկրորդ տարին պեղումներ է իրականացնում Մեծամոր քաղաքատեղիում: Ծրագիրը շարունակական է և 2015թ. աշխատանքները նոր թափ կստանան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ից, մինչ նոր ծրագրերի մեկնարկը, հնագետները որոշել են իրենց աշխատանքները յուրովի ներկայացնել. «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում հոկտեմբերի 21-ին ցուցադրվել են Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի աշխատակիցների կողմից  տարբեր երկրներում կատարված հնագիտական պեղումների արդյունքները  (հուշարձանների, գտածոների  լուսանկարներ): Ներկայացվել են նաև ՀՀ ԳԱԱ  հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների` վերջին տարիներին կատարած պեղումների լուսանկարները:

Հայ-լեհական համագործակցության և  կատարված  հսկայական աշխատանքի մասին բացման խոսքում նշել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի` գիտական աշխատանքների գծով տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը` հավաստիացնելով, որ գալիք տարիներին համագործակցությունը նոր զարգացումներ կնշանավորի:

«2014 թ. ՀՀ մշակույթի  նախարարությունը պեղումներ իրականացնելու յոթ տասնյակ թույլտվություն է տվել»,-նշել է միջոցառմանը ներկա ՀՀ  մշակույթի նախարարի տեղակալ  Արև  Սամուելյանը: Նրա խոսքով, ուրախալի է, որ Մեծամորում աշխատանքները համատեղ` ՊՈԱԿ-ի հնագետների և լեհ մասնագետների կողմից են իրականացվում: Արև Սամուելյանի փոխանցմամբ, ուսանելի է նաև փորձը, որ կողմերը ձեռք են բերում այս ընթացքում:

Մեծամորում պեղումների իրականացման 5-ամյա ծրագիր կա հաստատված, և առաջիկա երեք տարիներին աշխատանքները կշարունակվեն: Մշակույթի նախարարի տեղակալը արձանագրել է, որ գործակցության շրջանակում  հայ և  լեհ  հնագետները նաև վերապատրաստվում են: Նա համոզմունք է հայտնել, որ ապագայում նրանք կկարողանան իրենց ծանրակշիռ խոսքն ասել գիտության ոլորտում:

Ցուցադրությանը ներկա է եղել նաև Վարշավայի հնագիտության համալսարանի «Exsplorer club»-ի ղեկավար Մարիուշ Ժուկովսկին: Ավարտին լեհ հնագետներն իրենց աշխատանքների մասին պատմող երկու ֆիլմ են ներկայացրել:

Հայ-լեհական հնագիտական գործակցությունը դրական արդյունքներ է արձանագրում: 2012թ. «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն  Վլ. Պողոսյանի և Վարշավայի համալսարանի ռեկտոր Վ. Նովակովսկու միջև համագործակցության պայմանագիր է ստորագրվել


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]