Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուս եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի ֆուտբոլային թիմն այցելել է Մայր Աթոռ

Ռուս եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի ֆուտբոլային թիմն այցելել է Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս Ուղղափառ եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի հոգևորականներից և Սանկտ Պետերբուրգի Հոգևոր ակադեմիայի սաներից բաղկացած սիրողական ֆուտբոլային թիմը հոկտեմբերի 22-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նրանց ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների ու արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Ինչպես ««Արմենպրես»ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում հյուրերը Նաթան Սրբազանին են ներկայացրել ֆուտբոլային թիմի ստեղծման պատմությունը, Ոուս Ուղղափառ եկեղեցու թեմերից ներս կազմակերպվող ֆուտբոլային հանդիպումները, ինչպես նաև անդրադարձել են սպորտի միջոցով իրականացվող կարևոր սոցիալական-քարոզչական գործունեությանը` տեղեկացնելով, որ խումբը բարեգործական նպատակներով բազում խաղեր է անցկացրել նաև մանկատներում, ազատազրկման վայրերում, հանդիպումներ ունեցել տարբեր երիտասարդական, հասարակական կազմակերպությունների հետ:

Նաթան արքեպիսկոպոսն իր հերթին ողջունել է նման միջոցառումների անցկացումը, որոնց միջոցով հնարավոր է դառնում վստահություն առաջացնել հոգևորականի և Եկեղեցու հանդեպ, անմիջական շփումների միջոցով ծանոթացնել մարդկանց քրիստոնեական հավատքին և վարդապետությանը:

Սրբազան Հայրը հյուրերին մաղթել է հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ իրենց գործունեության մեջ` նաև վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ ծրագրված ֆուտբոլային հանդիպումը կանցնի եղբայրական ջերմ մթնոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]