Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շիրակում մայրը փորձել է վաճառել նորածին երեխային. հարուցվել է քրեական գործ

Շիրակում մայրը փորձել է վաճառել նորածին երեխային. հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ  դուստրը, լինելով հղի եւ միջոցներ չունենալով երեխային պահելու համար,  պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ երեխայի ծնունդից հետո նրան հանձնի երեխային՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց:  Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին եւ, պայմանավորվածության համաձայն, դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել։

Նկատի ունենալով, որ հաղորդումը պարունակում է  ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում  հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը):

Նախաքննությունը շարունակվում է: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]