Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը քվեարկեց հօգուտ Ժան Կլոդ Յունկերի Եվրահանձնաժողովի

Եվրախորհրդարանը քվեարկեց հօգուտ Ժան Կլոդ Յունկերի Եվրահանձնաժողովի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը հոկտեմբերի 22-ի լիագումար նիստում պաշտպանեց Ժան Կլոդ Յունկերի Եվրահանձնաժողովի ամբողջ կազմը, որը պետք Է Ժոզե Մանուել Բառոզուի Հանձնաժողովին փոխարինի նոյեմբերի 1-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կողմ» Է քվեարկել 423 եվրապատգամավոր, դեմ են արտահայտվել Եվրախորհրդարանի 209 անդամներ, 67-ը ձեռնպահ են մնացել:

Յունկերին ու նրա կոլեգիային շնորհավորելով եվրապատգամավորների աջակցության կապակցությամբ՝ ԵՄ-ն նախագահող Իտալիայի ներկայացուցիչ Բենեդետտո դելլա Վեդովան նշել Է, որ այժմ եվրախորհուրդը պետք Է վերջնականապես նշանակի նոր Եվրահանձնաժողովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոտսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]