Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կասպրշիկին մտահոգում են շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները

Կասպրշիկին մտահոգում են շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մտահոգություն է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կասպրշիկը խոսել է ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը նշել է, որ զինադադարի ռեժիմի խախտումները բացասաբար կարող են ազդել և նպաստել իրավիճակի լարմանն ու լարվածության պահպանմանը: «Ես և դիտորդական առաքելության խումբը մանդատի համաձայն շարունակում ենք մշտադիտարկում իրականացնել շփման գծում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքներ են տանում լարվածության թուլացման և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու գործում աջակցելու ուղղությամբ»,- հայտարարել է Կասպրշիկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]