Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում գործող «Գթության խոհանոց»-ի ծառայություններից օգտվում է 450 տարեց շահառու

Երևանում գործող «Գթության խոհանոց»-ի ծառայություններից օգտվում է 450 տարեց 
շահառու

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 21-րդ տարեշրջանի բացմանը: Արդեն 21 տարի գործող ծրագիրը երկրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնությունները:

«Ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շարքում առանձնակի կարևորվում են սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրերը, որոնք որոշակիորեն կարող են թեթևացնել սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի մեր քաղաքացիների բեռը: Եվ, ինչպես նկատել եք, տարեցտարի այդ ծրագրերն առավել հասցեական են դառնում: Ընդհանուր առմամբ, այսօր մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2500 շահառուներ: Որոշ ծրագրեր մենք իրականացնում ենք՝ համագործակցելով տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Անշուշտ, շնորհակալ ենք բոլոր այդ կազմակերպություններին, սակայն թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես ուղղակի հայ մարդ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ նման օժանդակության կարիք ընդհանրապես չունենայինք, և հույս ունեմ, որ մենք մի օր իրոք այդ աջակցության կարիքն այլևս չենք ունենա: Իսկ քանի դեռ կա այդ կարիքը, մենք սիրով համագործակցում ենք և շարունակելու ենք այս ուղղությամբ մեր քաղաքականությունը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Գերմանական կարմիր խաչի մեր գործընկերներին և անձամբ պարոն Շայդեին՝ ցուցաբերած մարդասիրության ու վերաբերմունքի համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող աջակցության համար` ընդգծել է, որ երկուստեք համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու հաջողված. «Համատեղ իրականացվող ծրագրերի նկատմամբ Ձեր հետևողականությունը, պարոն քաղաքապետ, ևս մեկ ապացույցն է Ձեր հոգատարության ու ջերմ վերաբերմունքի, որ ցուցաբերում եք մեր շահառուների նկատամամբ: Իսկապես հաճելի է ամեն անգամ տեսնել Ձեր ջերմ շփումը տարեցների հետ ու նրանց փոխադարձ հարգանքն ու սերը Ձեր նկատմամբ»:

Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շուրջ 450 տարեց շահառուներ: Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 120 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ օրական մեկ անգամ տաք սննդից բացի շահառուները օգտվում են նաև «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակության տարեցտարի ընդլայնվող ծառայությունների ոլորտն ընդգրկում է տարբեր տարիքային և ռիսկային խմբերի շահառուներ:

«Գթության խոհանոց» ծրագրի սահմաններում մայրաքաղաքում իրականացվում է նաև «Տնային խնամք» ենթածրագիրը: 2004 թվականից իրականացվող «Տնային խնամք» ենթածրագրում ընդգրկված են Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հոգալու իրենց առօրյա հոգսերը: Ծրագրի շրջանակում կամավորներն անհրաժեշտ սոցիալական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին տաք կերակուր են հասցնում նրանց: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]