Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ծառուկյան-Տեր Պետրոսյան-Հովհաննիսյան հանդիպումն` այսօր

Ծառուկյան-Տեր Պետրոսյան-Հովհաննիսյան հանդիպումն` այսօր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ այսօր կհանդիպի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: «Նախօրեին Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իսկ քիչ անց կմեկնարկի նաև Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը»,- նշեց Տոնոյանը:

Նա ընդգծեց նաև, որ ավելի ուշ տեղի կունենա նաև եռյակի անդամ քաղաքական ուժերի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի վերաբերյալ լրատվամիջոցները հավելյալ տեղեկատվություն կստանան: Իվետա Տոնոյանը նշեց, որ եռակողմ հանդիպման ժամկետների մասին այս պահին հստակ բան չի կարող ասել:

Հանդիպումների ընթացքում քննարկվել և քննարկվելու են եռյակի համատեղ հանրահավաքի հետ կապված հարցեր, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]