Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օրենքի կիրառումը առաջիկա տարիների համար բախտորոշ տնտեսական նպատակ է հետապնդում

Օրենքի կիրառումը առաջիկա տարիների համար բախտորոշ տնտեսական նպատակ է 
հետապնդում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրենքի կիրառումը կնպաստի, որպեսզի սահմանամերձ գյուղերում ստեղծվեն նոր աշխատատեղեր, ձևավորվեն արտադրություններ: Այս մասին Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանը: «Սակայն ես չեմ կարծում, որ միայն այսքանը բավարար է, որ այդ գյուղերը բուռն զարգացում ապրեն: Նաև չեմ բացառում, որ օրենքի ճիշտ կիրառման դեպքում սահմանամերձ համայնքներում կձևավորվեն փոքր և միջին ձեռնարկություններ: Կարծում եմ, որ պետք է համալիր ծրագիր մշակվի, որտեղ կմատնանշվեն բոլոր տնտեսական խթանիչ միջոցները, որոնք կնպաստեղ սահմանամերձ գյուղերի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը համալիր ուսումնասիրության կարիք է զգում, որպեսզի հնարավոր լինի այն ծառայեցնել իր նպատակին: «Սա շատ լուրջ վերլուծական աշխատանք պահանջող ծրագիր է: Գաղափարը ողջունելի է, սակայն, որպեսզի այն երկարաժամկետ լուծում ստանա, պետք է համալիր վերլուծեն տնտեսագետները, գյուղատնտեսները, շահագրգիռ մյուս կողմերը»,- նշեց Դոխոլյանը:

Պատգամավորը նկատեց, որ օրենքի կիրառումը առաջիկա տարիների համար բախտորոշ տնտեսակակն նպատակ է հետապնդում, ուստի պետք է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել հարցի վերաբերյալ: «Կարծում եմ, որ լինելու են դեպքեր, երբ բիզնեսն արհեստական հաշվառման կարգով տեղափոխվի սահմանամերձ համայնքներ, սակայն իրականում գործունեություն ծավալվի այլ վայրում՝ հաշվի առնելով, որ սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող արտադրությունն ազատվելու է շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, եկամտահարկից,  եթե կազմակերպիչը հանդիսանում է իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ այս հարցին ևս պետք է մեծ ուշադրություն հատկացնել և քայլեր ձեռնարկել նման դեպքերը բացառելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]