Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երվանդ Զախարյանը Սոչիում կմասնակցի ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստին

Երվանդ Զախարյանը Սոչիում կմասնակցի ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 
նիստին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 23-25-ը Սոչիում (Ռուսաստանի Դաշնություն) կմասնակցի ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի hերթական՝ 46-րդ նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ԱՊՀ մասնակից երկրների էներգետիկները Սոչիում կքննարկեն էլեկտրաէներգետիկական խորհրդի և միջազգային էներգետիկ կազմակերպությունների միջև համագործակցության հարցերը: Կքննարկվեն նաև ԱՊՀ մասնակից երկրների էներգահամակարգերի աշխատանքներին վերաբերող խնդիրները, ինչպես նաև  էներգահամակարգերի տեխնիկական վերազինումների, վթարների, արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու հարցերը:

Հայաստանի Հանրապետությունն ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին անդամակցում է 1992 թվականից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]