Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է հարցաքննել Դինքի գործով կասկածվող ինը նախկին պաշտոնյայի

Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է հարցաքննել Դինքի 
գործով կասկածվող ինը նախկին պաշտոնյայի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր կարևոր զարգացում է տեղի ունեցել: Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է հարցաքննել Դինքի սպանության ժամանակ կարևոր վարչական պաշտոններ զբաղեցրած անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը, այդ պաշտոնյաներն են Ստամբուլի անվտանգության վարչության այն ժամանակվա ղեկավար Ջելալեթթին Ջերրահը, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, Ստամբուլի անվտանգության վարչության հետախուզական բաժնի նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը և ոստիկաններ Բյուլենթ Քյոքսալը, Իբրահիմ Փալան, Իբրահիմ Շևքի Էլդիվանը, Վոլքան Ալթունբուլաքը, Բահադըր Թեքինը և Օզջան Օզքանը: Նշվում է, որ նրանց դեմ կարող է դատական գործ հարուցվել:

Դինքի ընտանիքը վերոնշյալ անձանց հարցաքննելու թույլտվություն ստանալու համար Ստամբուլի նահանգապետարան էր դիմել 2011 թվականին, սակայն նահանգապետարանը մերժել էր ընտանիքի դիմումը, ինչից հետո Ստամբուլի հանրապետական դատախազությունը որոշում էր կայացրել այդ պաշտոնյաների նկատմամբ դատական գործ չհարուցել: Իրենց պահանջի մերժումից հետո Դինքի ընտանիքը դիմել էր դատարան: Բաքըրքյոյի ծանր հանցագործությունների քննության 8-րդ դատարանը որոշում էր կայացրել չեղյալ համարել այս 9 անձանց նկատմամբ կայացված «անձեռնամխելիության» որոշումը: Հետագայում գործի ուսումնասիրությանը միացել էր նաև Արդարադատության նախարարությունը, որն էլ հենց կայացրել էր վերջնական որոշումը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առաջ: 2012 թ. հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանը սպանությունը ծրագրելու եւ ուղղորդելու մեջ մեղավոր ճանաչված Յասին Հայալին դատապարտել է ցմահ ազատազրկման, սպանությունն իրագործած Օգյուն Սամասթին` հանցագործության պահին անչափահաս լինելու հիմնավորմամբ` 22,5 տարվա ազատազրկման: Դատական վճռում նշվել էր, որ գործով անցնող մեղադրյալները ոչ թե «ահաբեկչական զինված խմբավորման», այլ «հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված» խմբի անդամներ են: Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 2013 թ. մայիսի 5-ին բեկանել է Ստամբուլի ծանր հանցագործությունների քննության 13-րդ դատարանի ընդունած վճռի այն կետը, որում նշվել էր, որ Հրանտ Դինքի սպանության հետեւում «ահաբեկչական զինված կազմակերպություն» կանգնած չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]