Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսաստանն արգելում Է մրգերի ու բանջարեղենի ներկրումն Ուկրաինայից

Ռուսաստանն արգելում Է մրգերի ու բանջարեղենի ներկրումն Ուկրաինայից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հոկտեմբերի 22-ից Ուկրաինայից ամբողջ բուսական արտադրանքի ներմուծման եւ տարանցման արգելք է սահմանում: Ինչպես ասված Է ՌԴ-ի Անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության համերկրային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») հաղորդագրության մեջ, այս որոշումն ընդունվել Է այն պատճառով, որ մինչ օրս Ուկրաինայի իշխանությունները չեն ուղարկել Ռուսաստանին մատակարարվող բուսական արտադրանքի ուկրաինական ծագման «համոզիչ երաշխիքներ»: Այդ փաստաթղթերը պետք է ստացվեին մինչեւ հոկտեմբերի 21-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:

Ռուսաստանը կասկածում է, որ այժմ Ուկրաինայի տարածքով գալիս են բուսական բեռներ Եվրամիությունից, որոնց նկատմամբ Մոսկվան պատժամիջոցներ Է սահմանել:

«Անհայտ ծագման արտադրանքի մատակարարումները խախտում են ինչպես միջազգային առեւտրի հիմնական սկզբունքներն, այնպես Էլ Մաքսային միության եւ Ռուսաստանի օրենսդրությունը»,- ասված Է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ արգելվել Էր նաեւ Ուկրաինայից հյութերի, կաթնամթերքի եւ պանրեղենի, հրուշակեղենի, ձկան եւ պտուղ-բանջարեղենի պահածոների եւ ալկոհոլի տարբեր տեսակների ներկրումը Ռուսաստան:

Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ ուկրաինական արտադրանքի ներկրման արգելքն Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների խախտում Է, եւ Ռուսաստանին դատաքննությամբ են սպառնացել այդ կազմակերպության շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]