Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նոր կազմը

Ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 29-րդ լիագումար նիստի ընթացքում ընտրվել է համաշխարհային կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) նոր կազմը, որում ընդգրկվել է 11 նոր անդամ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խորհրդի 15 թափուր տեղերի համար պայքարում էր 17 պետություն: Չհավաքելով բավարար քանակությամբ ձայներ՝ Խորհրդում տեղ չեն գտել Կոստա Ռիկան եւ Թաիլանդը: Նորացված ՄԻԽ-ում աֆրիկյան խումբը կներկայացնեն Գանան եւ Նիգերիան, որոնք կփոխարինեն Բենինին եւ Բուրկինա-Ֆասոյին, իրենց հերթին Բոթսվանան եւ Կոնգոն քվեարկության արդյունքում ընտրվել են երկրորդ ժամկետով:

Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների խմբից Խորհրդում կընդգրկվեն Բանգլադեշն ու Քատարը՝ փոխարինելով Ֆիլիպիններին եւ Քուվեյթին, իսկ Հնդկաստանը եւ Ինդոնեզիան մնում են երկրորդ ժամկետով: Արեւելաեվրոպական պետություններից ՄԻԽ են մտել Ալբանիան եւ Լատվիան, որոնք կփոխարինեն Չեխիային եւ Ռումինիային:

Բոլիվիան, Սալվադորը եւ Պարագվայը Մարդու իրավունքների խորհրդի նորացված կազմում կփոխարինեն Չիլիին, Պերուին եւ Կոստա Ռիկային:

Արեւմտաեվրոպական եւ այլ պետությունների խումբը ՄԻԽ-ում կներկայացնեն Նիդեռլանդներն ու Պորտուգալիան, որոնք կփոխարինեն Ավստրիային եւ Իտալիային:

ՄԻԽ-ը ՄԱԿ-ի իրավապաշտպան մարմինն է, որի մեջ մտնում են 47 պետություն՝ շրջափոխման սկզբունքով: Այն ստեղծվել է 2006 թվականին՝ փոխարինելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովին:

ՄԻԽ-ի անդամներն ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Յուրաքանչյուր անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է, ՄԻԽ-ին անդամակցության հնարավոր ժամկետների թվաքանակը սահմանափակված է երկուսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]