Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դանիացի գիտնականներին հաջողվել է մոդելավորել պրոտոբջջի ծագումը

Դանիացի գիտնականներին հաջողվել է մոդելավորել պրոտոբջջի ծագումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիացի գիտնականներին հաջողվել է մոդելավորել գործընթացները, որոնց շնորհիվ մեր մոլորակի վրա կարող էին ծագել պրոտոբջիջիները և, ընդհանուր առմամբ, ողջ կյանքը: Այս մասին հոկտեմբերի 21-ին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»  լրատվական գործակալությունը:

Europhysics Letters ամսագրում տպագրված հոդվածում ներկայացվում են Դանիայի համալսարանում կատարված հետազոտության արդյունքները, երբ վիրտուալ համակարգչային փորձի արդյունքում հաջողվել է ստանալ որոշակի «տեղեկատվական տողեր»:

Պրոտոբջիջը հանդիսանում է հիպոթետիկ նախնական օրգանիզմ` բջիջ, որը սկիզբ է տվել Երկրի վրա արդի կեսնաբազմազանությանը, պարունակում է, մասնավորապես, մակրոբջիջներ և ունակ է ինքնավերարտադրության:

Արհեստական պրոտոբջջի ստեղծման հիմնական խնդիրներից է, այսպես կոչված «տեղեկատվական տողերի» ստեղծումը, որոնք նման են ԴՆԹ-ներին և ՌՆԹ-ներին, և անհրաժեշտ են բջջային մետաբոլիզմը վերահսկելու համար և ունակ են փոխանցել տեղեկությունը:

Հոդվածում նաև նշվում է այն հանգամանքը, որ մեխանիզմները, որոնց վրա հիմնված է արդյունավետ «տեղեկատվական տողերի» ձևավորումն ու ընտրությանը, հետաքիքիր են ոչ միայն արհեստական բջիջների ստեղծման տեսանկյունից: Այս գործընթացների ընկալումը գիտնականների համար կարևոր է նաև ապագայի տեխնոլոգիաների հետ աշխատանքի ոլորտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]