Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը տարեցտարի դառնում է ավելի ներկայացուցչական

Գոլեցյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը տարեցտարի դառնում է ավելի 
ներկայացուցչական

ԱՐՏԱՇԱՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում ավարտվեց նրաի անվան ազատ ոճի ըմբշամարտի 14-րդ միջազգային հուշամրցաշարը: Երեք օր տեւած մրցումներին  մասնակցեցին ՀՀ բոլոր մարզերի, Սոչիի, Կրասնոդարի 1995-96թթ. ծնված մարզիկները, ովքեր եկող տարի պետք է համալրեն երիտասարդական հավաքականները:

Հուշամրցաշարն ավարտվեց հետեւյալ արդյունքներով. 50 կգ ք/կ չեմպիոն դարձավ արտաշատցի Ռազմիկ Միսակյանը, 60 կգ ք/կ` տաշիրցի Աշոտ Վելիցյանը, 96 կգ ք/կ` Սոչիից Ալեքսանդր Կրասնոլուցկին, 74 կգ ք/կ` վանաձորցի Արեն Ալեքյանը, 55 կգ ք/կ` երեւանցի Խորեն Թեմուրյանը, 66 կգ ք/կ` գառնեցի Արա Թովմասյանը, 84 կգ ք/կ` կրասնոդարցի Ալիմբեկ Այդինովը: Մրցանակակիրներն ստացան ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ, նաեւ հուշանվերներ:

Միջոցառմանը ներկա էին եւ մարզիկների մրցելույթին հետեւեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մենապայքարի մարզաձեւերի բաժնի պետ, միջազգային կարգի մրցավար, հուշամրցաշարի գլխավոր մրցավար Լյովա Վարդանյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, ՀՀ երիտասարդական հավաքական թիմի ավագ մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը, աշխարհի վետերանների տասնակի չեմպիոն Ժորա Հովհաննիսյանը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, Ռազմիկ Գոլեցյանի սաները, հյուրեր, այլք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանը, տարեցտարի Ռազմիկ Գոլեցյանի անվան հուշամրցաշարը դառնում է ավելի ներկայացուցչական, ինչը խոսում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Արտաշատում ազատ ոճի ըմբշամարտի զարգացման մասին: Աստիճանաբար ավելի շատ երիտասարդներ են ընդգրկվում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց,  իսկ տարվա ընթացքում բազմիցս Ռաֆիկ Գոլեցյանի գլխավորությամբ մեկնում են մրցումների, եւ վերադառնում բարձր արդյունքներով:

Գոլեցյանի անվան մարզադպրոցն այսօր ունի 252 սան` ազատ ոճի ըմբշամարտ եւ բաստկետբոլ սպորտաձեւերում, 15 մարզիչ: Սպորտդպրոցն Արտաշատում գործում է 1993 թվականից:

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am