Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քրդական կուսակցությունը Թուրքիայից պահանջել է ընդունել Հայոց ցեղասպանության մեջ իր մեղքը

Քրդական կուսակցությունը Թուրքիայից պահանջել է ընդունել Հայոց ցեղասպանության 
մեջ իր մեղքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքաբնակ քրդերի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես» (HDK) կազմակերպությունն իր կողմից տարածված շրջաբերականում նշել է, որ Թուրքիան պետք է ընդունի 1915 թվականին Հայոց ցեղասպանության մեջ իր մեղքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, HDK-ի կողմից կազմակերպված «Խաղաղության եւ ժողովրդավարության կոնֆերանսի» արդյունարար փաստաթղթում ասվում է. «Սիրիայում քրդերի հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությունը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունները տարածաշրջանում խաղաղությանը սպառնացող վտանգներ են: Պետք է վերջ դրվի Թուրքիայում ալեւիների ճնշումներին եւ նրանց ձուլման քաղաքականությանը: Հայերի եւ ասորիների դեմ 1915 թվականին իրականացված ցեղասպանության մեջ Թուրքիան պետք է ընդունի իր մեղքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]