Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Մոսկվայի տանը» կայացել է «Աշխարհն առանց պատերազմի» խորագրով մանկական նկարչական մրցույթ

«Մոսկվայի տանը» կայացել է «Աշխարհն առանց պատերազմի» խորագրով մանկական 
նկարչական մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվայի տանը», Մոսկվայի քաղաքային կառավարության և արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի աջակցությամբ, բացվել է «Աշխարհն առանց պատերազմի» մանկական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ: Այս մասին հոկտեմբերի 21-ին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Մոսկվայի տուն» մշակութագործարար կենտրոնը:

Մրցույթին մասնակցել է երևանյան գեղարվեստի դպրոցներից 10-12 տարեկան 40 սան: Մրցույթի մասնակիցները ներկայացնում էին Սարյանի անվան գեղարվեստի դպրոցը, Էսթետիկայի ազգային կենտրոնը, Հակոբ Կոջոյանի և Մինաս Ավետիսյանի անվան դպրոցները: Աշխատանքները նախօրոք ընտրվել էին դպրոցներում: Ժյուրիի կազմում էին նույն դպրոցի ուսուցիչները:

Մրցույթի հաղթող դարձան Ազգային էսթետիկայի կենտրոնը ներկայացնող 10-ամյա Անժելինա Եգինյանը և Հ. Կոջոյանի անվան դպրոցը ներկայացնող 12-ամյա Տարոն Մուրադյանը, ովքեր նոյեմբերին կմեկնեն Մոսկվա: Իրենց համար նախապատրաստվել է հատուկ մշակութային ծրագիր:

Բացի այդ, ժյուրին հատուկ մրցանակ է հանձնել Սարյանի անվ. դպրոցը ներկայացնող 10-ամյա Էլիզա Սիմոնյանին, ում պարգևատրեցին գովասանագրով և մակուկների կողմից պատկերազարդված Աստվածաշունչով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]