1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում անցկացվել է հայ-իրանական գործարար ֆորում

Երևանում անցկացվել է հայ-իրանական գործարար  ֆորում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ և իրանցի գործարարները քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր: ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կայացած հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցող  իրանցի գործարարների խմբում ընդգրկված են եղել  թռչնաբուծության, անասնապահական, գյուղատնտեսական ապրանքների արտադրության, շինարարական, ինչպես նաև ծառայությունների ոլորտը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից, պալատի կողմից գործարար առաջարկություններ է արել նախագահության անդամ Սարգիս Աղաբեկյանը՝ մասնավորապես շեշտելով, որ Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կարող է տարանցիկ լուջ միջանցք դառնալ Իրանի համար։ Այդ խնդրի վերաբերյալ դրական կարծիք է հայտնել նաև Մոսկվայի բիզնես դպրոցի պրոռեկտոր Իվան Պանովը։

Իրանի Իսլամական Հանրապետության Արդաբիլի նահանգի և Հայաստանի Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հանդիպումը կազմակերպել էր Երևանի առևտրաարդյունաբերական պալատը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]