Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մայրաքաղաքում նշվել է բանաստեղծ Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակը

Մայրաքաղաքում նշվել է բանաստեղծ Մուշեղ Իշխանի ծննդյան 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների և կոլեկտիվի մասնակցությամբ, անցկացրել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և մանկավարժ Մուշեղ Իշխանի 100-ամյակի նվիրված հուշ-երեկո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Առնո Բաբաջայանի անվան համերգային դահլիճի նախասրահում ցուցադրվել են բանաստեղծի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:

Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ինչպես նաև գրողներ, սփյուռքահայ հյուրեր, աշակերտներ: Քաղաքապետի անունից ողջունելով ներկաներին և ընդգծելով, որ 2014 թվականը հայտարարված է եղել Մուշեղ Իշխանի ծննդյան հոբելյանական տարի, Արամ Սուքիասյանը կարևորել է հայ գրականության մեջ իրենց ուրույն հետքը թողած ստեղծագործողների մեծարումն ու նոր սերնդի դաստիարակության հարցում նրանց գրական ժառանգության դերը:

Միջոցառման ընթացքում խրախուսվել են բանաստեղծի 100-ամյակին նվիրված ասմունքի համաքաղաքային մրցույթում հաղթող ճանաչված  և աշակերտական գիտական ընթերցումների մրցույթում պարգևատրված աշակերտները:  Բանաստեղծի անունը կրող դպրոցի սաներն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ընթերցել են գրողի ստեղծագործություններից, բեմադրվել են «Ժամադրություն», «Ցուցափեղկին աղջիկը» և «Մեռնիլը որքան դժվար է» գործերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]