Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի լրագրողների հավաքականը մրցեց պաշտպանության նախարարության թիմի հետ

Հայաստանի լրագրողների հավաքականը մրցեց պաշտպանության նախարարության 
թիմի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների հավաքականն այսօր մրցեց Պաշտպանության նախարարության թիմի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպումը կայացավ ՊՆ համալիրի մարզադաշտում: Խաղը հիմնականում ընթացավ լրագրողների թիմի առավելությամբ, որն առաջին խաղակեսում մի պահ անգամ հաղթում էր 4:0 հաշվով: Սակայն երկրորդ խաղակեսում ՊՆ ներկայացուցիչներին հաջողվեց բեկել խաղի ընթացքն ու կորզել ոչ-ոքի՝ 8:8 հաշվով:

Լրագրողների կազմում երեքական գոլի հեղինակ դարձան Էդուարդ Քալանթարյանն ու Դավիթ Եղիազարյանը: Մեկական գոլ խփեցին Դավիթ Ալավերդյանն ու Արմեն Կարախանյանը: Լրագրողների թիմը գլխավորում է հեռուստամեկնաբան Կարեն Գիլոյանը:

Լրագրողների Հայաստանի հավաքականը անցկացնում է ընկերական հանդիպումներ տարբեր գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների հավաքական թիմերի հետ: Նախորդ անգամ լրագրողների հավաքականը հաղթել էր ՀՀ ԱԺ թիմին` 2:0 հաշվով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]