Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Նոր Ջուղայի կրթահամալիր

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Նոր Ջուղայի կրթահամալիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն առաջնորդ սրբազանների, թեմի թեմական ու պատգամավորական ժողովի ներկայացուցիչների ընկերակցությամբ այցելել է Նոր Ջուղայի ազգային կրթահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

«Հայ դպրոցն իր հայակերտումի առաքելությամբ միշտ կմնա մեր ինքնության ու հզորության առանցքը»,- շեշտել է Վեհափառ Հայրապետն՝ իր խոսքն ուղղելով Նոր Ջուղայի ազգային միացյալ վարժարանների աշակերտներին: Շուրջ մեկ ժամ հայկական վարժարանների աշակերտներն իրենց երգով ու ասմունքով խանդավառ մթնոլորտ են ստեղծել դպրոցում՝ ի հարգանս Նորին Սրբության: Այնուհետև իրենց խոսքն են ասել ուսումնական խորհրդի ատենապետն ու Սրբազան առաջնորդը:

Իր օրհնության խոսքում Վեհափառը հիշեցրել է հայ դպրոցի վիճակված առաքելությունը հատկապես Սփյուռքի ապահայեցնող պայմաններում՝ նշելով. «Հայ դպրոցի ճամփով մենք ոչ միայն գիտելիք ենք հավաքում, այլ նաև բացահայտում մեր արժեքները, ավանդույքներն ու ձգտումները: Հայ աշակերտը հայորեն է կազմավորովում: Ահա թե ինչու դաստիարակիչ դեր ունի հայ դպրոցը: Այս նախանձախնդրությամբ մենք պետք է մոտենենք հայ դպրոցին՝ աշակերտ, ծնողներ, ուսուցիչ կամ հոգաբարձու: Սփյուռքի դժվար պայմաններում, ջարդերից հետո հայ դպրոցը դարձել է մեր գոյության ամրոցը: Հետևաբար, ամեն զոհողություն պետք է կատարել հայ դպրոցը պահելու համար»:

Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնել է տնօրինությանը, ուսուցիչներին ու կրթական մարմնին` հայ դպրոցում իրենց կատարած անխոնջ աշխատանքների համար: Ապա Վեհափառ Հայրապետն իրեն ուղեկոցողների հետ այցելել է Սուրբ Ամենափրկիչ վանք, որտեղ տեղի է ունեցել վանքի վերանորոգված ու վերադասավորված մատենադարանի բացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]