Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ժողովրդավարական երկրներում իշխանությունները ցանկանում են վերարտադրվել միայն ընտրությունների միջոցով. Շարմազանով

Ժողովրդավարական երկրներում իշխանությունները ցանկանում են վերարտադրվել 
միայն ընտրությունների միջոցով. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քաղաքական նոնսենս և անգրագիտություն է համարում որոշ ընդդիմադիր գործիչների պնդումները, թե իշխանությունները ցանկանում են փոխել Սահմանադրությունը վերարտադրվելու համար: «Նման պնդումներն ուղղակի անհասկանալի են, քանի որ ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանությունները ցանկանում են վերարտադրվել միայն ընտրությունների միջոցով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ փոխնախագահը:

Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 15-ին հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը, ըստ որի՝ բարեփոխումների նպատակն արժանի է լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջությամբ ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը: «Ակնհայտ է, որ նման կարևոր բարեփոխումը պետք է իրականացվի մասնագիտական և քաղաքական լայն շրջանակների հետ քննարկման արդյունքում: Այս համատեքստում անհասկանալի է, որ երկրում համակարգային փոփոխություններ պահանջող որոշ ընդդիմադիրներ, կտրուկ փոխելով իրենց դիրքորոշումը, հանկարծ հիշեցին, որ երկրում նման բարեփոխումների անհրաժեշտություն չկա՝ մտահոգվելով, թե այս կերպ իշխանությունները ցանկանում են վերարտադրվել»,- ընդգծեց Շարմազանովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]