Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՏՄ-ն տնտեսական զարգացման լայն հեռանկարներ է բացում Հայաստանի համար. Շարմազանով

ԵՏՄ-ն տնտեսական զարգացման լայն հեռանկարներ է բացում Հայաստանի համար. 
Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին Հայաստանի որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման  լայն հնարավորություններով, որոնք բացվում են երկրի առջև: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:  «Հոկտեմբերի 10-ին ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Նման որոշումը պայմանավորված էր տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք լայնորեն բացվում են Հայաստանի առջև: Ավելին, հեռանկարներ են բացվում նաև օտարերկրյա ներդրողների համար, ովքեր Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ ԵՏՄ միասնական շուկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա նաև վստահեցրեց, որ  Հայաստանը պատրաստ է շարունակել իր համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ` բոլոր ուղղություններով՝ հավելելով, որ խոսակցություններն այն մասին, թե ԵՏՄ անդամակցությամբ վտանգվում է կամ կործանվում է Հայաստանի ինքնիշխանությունը, չափազանցված են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]