Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբերիայում Էբոլայով հիվանդների ընտանիքները չեն կարողանում գտնել իրենց հարազատներին

Լիբերիայում Էբոլայով հիվանդների ընտանիքները չեն կարողանում գտնել իրենց հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբերիայի ավելի ու ավելի շատ բնակիչներ են հուսահատ փորձեր անում թեկուզ որեւէ տեղեկություն ստանալ իրենց կորած ազգականների մասին, որոնք վարակված են Էբոլա վիրուսով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել Է «Վաշտինգտոն պոստ»-ը: 

Էբոլա վիրուսն այնքան արագորեն է տարածվել Լիբերիայում, որ  հիվանդացածներից շատերն անցել են լիբերիական բժշկության ողջ «դժոխքի» միջով: 

Հիվանդներից շատերին ընդունել են առանց որեւէ փաստաթղթի, ոմանց՝ առանց ազգականների համաձայնության կամ հիվանդանոցները նրանց տեղափոխել են այլ կլինիկա: Հարյուրավոր մարդիկ դիակիզվել են, մինչդեռ նրանց ընտանիքները չեն Էլ իմացել իրենց հարազատների մահվան մասին:

Ինչպես գրում Է հրատարակությունը, Լիբերիայի կլինիկաներն այնքան են ծանրաբեռնված, որ նրանք պարզապես ի վիճակի չեն հետեւելու ողջերին ու մեռածներին: Այժմ ԱՄՆ-ի կառավարությունը եւ  արտասահմանյան մյուս պետություններն աշխատում են կատարելագործել Լիբերիայի բժշկական համակարգը: Առանձին կլինիկաներ արդեն սկսել են մահացածների ավելի ստույգ ցուցակներ փակցնել մուտքի մոտ, որտեղ հավաքվում են ազգականների բազմությունները, որոնք ցանկանում են ճշմարտությունն իմանալ հարազատների մասին:

Այդուամենայնիվ, շատերն այդպես Էլորեւիցե տեղեկատվություն չեն ստանում իրենց մերձավորների գտնվելու վայրի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]