Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բաքվի կինոթատրոններում թուրքերին արնախում ներկայացնող ֆիլմ է ցուցադրվում

Բաքվի կինոթատրոններում թուրքերին   արնախում ներկայացնող ֆիլմ է ցուցադրվում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 9-ին անցկացված շնորհանդեսից հետո Բաքվի կինոթատրոններում սկսել է ցուցադրվել թուրքերին արնախում ներկայացնող «Դրակուլա. սկիզբ» ֆիլմը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական milliyyet.com լրատվական կայքը:

Ֆիլմում, որը Թուրքիայում մեծ բողոք էր առաջացրել, թուրքերը ներկայացվում են վայրենի, դաժան, կին եւ երեխա սպանող ազգ: Թուրքիայի մամուլում «Դրակուլա. սկիզբ» ֆիլմի դեմ արշավ է սկսվել` այն արգելելու պահանջով:

Ֆիլմում կոմս Դրակուլան կռվում է Կոնստանդնուպոլսի զավթիչ Ֆաթիհ Սուլթան Մեհմեթի դեմ: Թուրք սուլթանի դերը ֆիլմում կատարում է Դոմինիկ Կուպերը:

«Երբեմն աշխարհը մի այլ հերոսի կարիք չունի, երբեմն էլ այն հրեշի կարիք է զգում» նախադասությամբ սկսվող ֆիլմում կոմս Դրակուլան կռվում է վայրենի, անգութ, կին եւ երեխա սպանող ազգ ներկայացված թուրքերի դեմ:

Ադրբեջանական կայքը նշում է, որ «Դրակուլա. սկիզբ» ֆիլմը «աղավաղում եւ վիրավորում» է օսմանցի թուրքերի պատմությունը:

Թուրքիայում ֆիլմի ցուցադրության ժամանակ Դրակուլայի կողմից թուրք սուլթանին սպանելու տեսարանին չդիմացող թուրքերը, որպես բողոքի նշան, լքել են կինոթատրոնի սրահը:

Ֆիլմի ցուցադրությունն արգելելու պահանջով կայքը դիմել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը, որի մամուլի ծառայության ղեկավար Զոհրա Ալիեւան պատասխանել է, որ «կինոթատրոնները մասնավոր բիզնես-կառույցներ են, եւ նախարարությունը նրանց գործունեությանը միջամտելու հնարավորություն չունի»:

Նշենք, որ 2012 թվականին թուրք ռեժիսորների նկարահանած «Ֆաթիհ 1453» (թուրքերի կողմից Կոնստանդնուպոլիսը զավթելու տարեթիվը) ֆիլմը, քրիստոնեական արժեքների դեմ լինելու պատճառով, արգելել են ցուցադրել եվրոպական երկրներում: Գերմանիայում այդ ֆիլմն արգելվել էր դիտել մինչեւ 16 տարեկաններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]