Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուբիկ Հակոբյանը ՀՅԴ-ի որոշումը տրամաբանական է համարում

Ռուբիկ Հակոբյանը ՀՅԴ-ի որոշումը տրամաբանական է համարում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը տրամաբանական է համարում արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ ընդդիմության կազմակերպած ստորագրահավաքին ՀՅԴ-ի չմիանալու որոշումը: Ազգային ժողովում, եռյակի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Ռուբիկ Հակոբյանն ընդգծեց, թե տրամաբանական է, որ ՀՅԴ-ն չի մասնակցել ստորագրահավաքին, որովհետև որևէ բան ստորագրելուց առաջ քաղաքական ուժը պետք է մասնակցի այդ փաստաթղթի ձևավորմանը: «Մենք նախօրոք պայմանավորվել էինք, որ հանրահավաքի ընթացքում 12 կետերի ամփոփումը պետք է իրականացնենք քառյակի անունից, սակայն, ցավոք սրտի, մենք դա չարեցինք, իսկ մեր քայլն արժանացավ մեր գործընկերների ծայրահեղ գնահատականներին: Տրամաբանական եմ համարում այն, որ ՀՅԴ-ն չմասնակցեց մեր նախաձեռնած ստորագրահավաքին, քանի որ յուրաքանչյուր քաղաքական ուժ որևէ բան ստորագրելուց առաջ պետք է նախ մասնակցի փաստաթղթի ձևավորմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հակոբյանը:

Պատգամավորն անդրադարձավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե եռյակն էլ իշխանությունների հետ է բանակցությունների մեջ: «Ես չեմ կարծում, որ այս պետության մեջ բանակցություններ չպետք է լինեն: Սակայն հետաքրքիր է նրա ձևակերպումը՝ նրանք էլ են բանակցում, այսինքն՝ մենք բանակցում ենք, նրանք էլ են բանակցում: Սակայն ես սրա վրա այդքան չեմ ցանկանում կենտրոնանալ: Մենք չենք բանակցում ընդհանրապես, գոնե ես նման բան չեմ տեսել, որ եռյակի ուժերից մեկը բանակցություններ վարի իշխանությունների հետ: «Ժառանգության» անունից գոնե կարող եմ ասել, որ այս պահին որևէ բանակցային գործընթաց իշխանության հետ չկա: Սակայն բանակցությունը որպես «բոբո» մի դիտարկեք. եթե վաղը մյուս օրը  խնդիր առաջանա միասին բանակցել պետությունն այս ծանր վիճակից դուրս հանելու համար, մենք որևէ խնդիր չենք տեսնում»,- ընդգծեց Հակոբյանը:

Ընդդիմությունը պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում երկու հարց է ընդգրկված. Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարության մասին, ինչպես նաև ընտրական օրենսգրքում բարեփոխում կատարելու մասին օրենքի նախագծերը: ՀՅԴ-ն ստորագրահավաքին չի մասնակցել: Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել էր, որ իրենց հետ հարցը չեն քննարկել, ուստի իրենք նպատակահարմար չեն համարել ստորագրել մի փաստաթղթի տակ, որն իրենց հետ չի էլ քննարկվել: Դիտարկմանը, թե եռյակը ՀՅԴ-ին մեղադրում է իշխանությունների հետ բանակցելու մեջ, դրա համար չի քննարկել նրանց հետ, Ռուստամյանը պատասխանել է, որ նրանք էլ են բանակցում իշխանությունների հետ՝ վստահեցնելով, որ դա հետո կերևա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]