Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը Վիոլետա Բուլցին հաստատել Է տրանսպորտային քաղաքականության եվրակոմիսար

Եվրախորհրդարանը Վիոլետա Բուլցին հաստատել Է տրանսպորտային 
քաղաքականության եվրակոմիսար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը (ԵԽ) սլովենուհի Վիոլետա Բուլցին եւ սլովակ Մարոշ Շեֆկովիչին հաստատել Է այն եվրակոմիսարների պաշտոններում, որոնք համապատասխանաբար պատասխանատու են տրանսպորտային քաղաքականության եւ Էներգետիկական միության հարցերի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԽ-ի մամուլի ծառայությանը:

«Եվրախորհրդարանի կոմիտեներն այսօր կանաչ լույս վառեցին Բուլցի եւ Շեֆկովիչի համար՝ նրանց հաստատելով տրանսպորտային քաղաքականության եւ Էներգետիկական միության եվրակոմիսարների պաշտոններում,- նշել են Եվրախորհրդարանում:

Վերջին քայլը մնում Է հոկտեմբերի 22-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նստաշրջանում Եվրախորհրդարանի կողմից Եվրահանձնաժողովի նոր կազմի վերջնական հաստատումը ցուցակային կարգով: 2014 – 2019 թվականներին Եվրահանձնաժողովի ղեկավար նշանակված Ժան Կլոդ Յունկերը ելույթ կունենա խորհրդարանականների առջեւ, ինչից հետո Եվրախորհրդարանը կքվեարկի Եվրահանձնաժողովի միանգամից ամբողջ կազմի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]