Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Միութենական պետությունը պետք է կողմնորոշիչ լինի ԵՏՄ-ի համար. Մեդվեդեւ

Միութենական պետությունը պետք է կողմնորոշիչ լինի ԵՏՄ-ի համար. Մեդվեդեւ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը պետք է ինտեգրացման կողմնորոշիչ ծառայի Եվրասիական տնտեսական միության համար:

«Դուք բացարձակապես իրավացի եք, որ Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ Միությունն առանձնահատուկ ինտեգրացիոն միավորում է: Չնայած այլ ուղղություններով մեր ինտեգրացիոն հաջողություններին, ներառյալ Եվրասիական տնտեսական միությունը, այնուամենայնիվ, միեւնույն Է փոխգործակցության մակարդակը, փոխգործակցության հարցերի լայնությունն այն ուղղությամբ առայժմ դեռ չի հասնում Միութենական պետության մակարդակին»,- ասել է Մեդվեդեւը հոկտեմբերի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:    

Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական Պետությունը պետք Է կողմնորոշիչ ծառայի այն մյուս երկրների համար, որոնք մասնակցում են եվրասիական տնտեսական ինտեգրացմանը:

«Միութենեական պետության շրջանակներում մեր պետությունների միջեւ փոխգործակցության մակարդակն այն կողմնորոշիչն Է, որով կառաջնորդվեն մյուս բոլոր երկրները»,- հավելել Է ՌԴ-ի վարչապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]