Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում 72-ամյա կնոջը վրաերթի ենթարկած անձը ներկայացել է ոստիկանություն

Գյումրիում 72-ամյա կնոջը վրաերթի ենթարկած անձը ներկայացել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կումայրիի բաժնում հոկտեմբերի 20-ին` ժամը 19.00-ին, 33-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Գյումրիի Կայարանամերձ հրապարակում վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացուհու, շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել բաժին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]